«Այո և ոչ». քարոզչության 15-րդ օրը Արմավիրում. ՈՒՂԻՂ
11:55, 27 Նոյեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում 16 գործիչներ շարունակում են ակտիվ քարոզարշավը: Նրանցից 8-ը քարազարշավ են իրականացնում երկրի հյուսիսային ուղղությամբ, մյուս 8-ը` հարավային ուղղությամբ: Նոյեմբերի 27-ին` նախագծի 15-րդ օրը, քարոզարշավի հարավային ուղղությունը կանգ է առել Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում: Բնակչությունը ցուցաբերում է հետաքրքրություն քարոզարշավի նկատմամբ: Նրանք լսում են բանախոսներին, հարցեր տալիս:
Նոյեմբերի 13-ից մեկնարկած հեռուստանախագիծը կշարունակվի մինչև դեկտեմբերի 2-ը: «Արմենպրես»-ը շարունակում է թողարկել հետաքրքրական ֆոտոպատմություններ իրապատումից: ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում