Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բրյուսելում իջեցրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Բրյուսելում իջեցրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի իշխանությունները որոշում են ընդունել Բրյուսելում ահաբեկչական վտանգի մակարդակն առավելագույն չորրորդից իջեցնել մինչեւ երրորդ: Դա նշանակում է, որ «սպառնալիքը մնում է լուրջ, բայց անմիջական վտանգ չկա», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ զինվորականների եւ ոստիկանության ծառայության ռեժիմն, ընդհանուր առմամբ, կմնա նախկինը, բայց կհարմարեցվի նոր իրավիճակին: Մայրաքաղաքի մետրոպոլիտենը նոյեմբերի 27-ին կբացվի տեղական ժամանակով ժամը 6:00-ին:

Ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առավելագույնի էր հասցվել նոյեմբերի 21-ին: Նոյեմբերի 23-ին որոշում էր ընդունվել երկարացնել այդ ռեժիմը, այն ժամանակ ենթադրվում էր, որ դա կգործի եւս մեկ շաբաթ:

Կառավարությունը խորհուրդ էր տվել քաղաքացիներին՝ դրսեւորել զգուշավորություն եւ զգոնություն, բայց խուճապի չմատնվել: Երկրի մնացած տարածքում պահպանվել էր ահաբեկչական անվտանգության երրորդ մակարդակը: Ներկայում մայրաքաղաքի եւ երկրի համար վտանգի մակարդակը նույնն է:

Լուսանկարը`   Zumapress


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am