Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՌԴ-ն ուժեղացնում Է հսկողությունը Թուրքիայից ներկրվող մթերքների նկատմամբ

ՌԴ-ն ուժեղացնում Է հսկողությունը Թուրքիայից ներկրվող մթերքների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ն ուժեղացված հսկողություն Է սահմանում Թուրքիայից պարենամթերքի մատակարարումների նկատմամբ եւ լրացուցիչ ստուգումներ Է անցկացնելու սահմանում ու մթերքի արտադրության վայրերում: Այդ մասին հաղորդել Է ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով նախարար Ալեքսանդր Տկաչովի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՌԴ-ի կառավարությունը «Ռոսսելխոզնադզոր»-ին հանձնարարել Է Թուրքիայից գյուղատնտեսական մթերքների եւ պարենի մատակարարումների ուժեղացված հսկողություն սահմանել, ինչպես նաեւ լրացուցիչ ստուգումներ կազմակերպել սահմանի վրա եւ անմիջականորեն Թուրքիայի Հանրապետությունում արտադրության վայրերում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նախարարության տվյալներով՝ 2014 թվականին Թուրքիայից Ռուսաստան պարենի եւ գյուղմթերքի ներմուծումը կազմել Է 1,7 մլրդ դոլար՝ պահպանվելով նախորդ տարվա մակարդակի վրա: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի կողմից պարենամթերքի ներմուծման ընդհանուր ծավալում Թուրքիային բաժին Է ընկել 4 տոկոս:

2015 թվականի 10 ամսվա ընթացքում Թուրքիան Ռուսաստան Է ներկրել 1 մլրդ դոլարի պարենամթերք, որը 20 տոկոսով պակաս Է, քան մեկ տարի առաջ: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է գյուղատնտեսության նախարարը, Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կկարողանա Թուրքիայից բանջարեղենի ներմուծումը փոխարինել Իրանից, Իսրայելից, Մարոկոյից եւ այլ երկրներից մատակարարումներով, իսկ ցիտրուսային մշակաբույսերի ներմուծումը՝ Հարավաֆրիկյան Հանրապետություից եւ Մարոկոյից մատակարարումներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am