Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ գյուղատնտեսության նախարարը խոսել է թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոյի հավանականության մասին

ՌԴ գյուղատնտեսության նախարարը խոսել է թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոյի 
հավանականության մասին

ՄՈՍԿՎԱ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչեւը վստահեցնում է, որ եթե ՌԴ-ն որոշի էմբարգո դնել թուրքական ապրանքների վրա եւ սառեցնի առեւտրային հարաբերությունները, ապա թուրքական ապրանքն իրենք հեշտությամբ կփոխարինեն այլ երկրներից բերվող մրգով եւ բանջարեղենով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Տկաչեւը շեշտել է, որ թուրքական մթերքի հատկապես պոմիդորի փոխարեն իրենք ռուսական շուկա կներմուծեն բանջարաղեն եւ միրգ ԻԻՀ-ից, Մարոկոյից, Իսրայելից, Ադրբեջանից եւ Ուզբեկստանից: Տկաչեւը շեշտել է, որ նման սցենարի պարագայում Ռուսաստանն իր ագրոարտադրանքը, առաջին հերթին ցորենը, կուղղի այլ երկրներ:

«Արմատական որոշումների պարագայում մենք, իհարկե, կկորցնենք թուրքական շուկան, սակայն այն կփոխարինենք այլ երկրներով»,- ասել է նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am