Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անկարայում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ շրջանառվում է գազի արտահոսքի վարկածը

Անկարայում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ շրջանառվում է գազի արտահոսքի 
վարկածը

ԱՆԿԱՐԱ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գրանցված պայթյունը բնակչության շրջանում լուրջ խուճապ եւ հիստերիա է առաջացրել: Պայթյունը, որ ներկա դրությամբ ամենաքննարկվողն է թուրքական սոցիալական ցանցերում, տեղի է ունեցել մայրաքաղաքի Բատիկենտ շրջանում տեղական ժամանակով 13:30-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Mirror-ը, բնակիչները հայտարարել են, որ լսել են ուժեղ պայթյուններ քաղաքի միանգամից մի քանի հատվածներում: Ներկա դրությամբ չկա պաշտոնական որեւէ հաղորդագրություն: Թուրքական ոստիկանությունը ճշտում է պայթյունի վայրերն ու պատճառները: Շրջանառվող ամենահավանական վարկածերը երկուսն են` գազի արտահոսք կամ էլ հատուկ ակցիա տեղացիներին վախեցնելու համար:

Թուրքական տարբեր լրատվամիջոցներով վիրավորների երկու թիվ է շրջանառվում` 3 եւ 5: Դեռեւս հայտնի չէ` նրանք վիրավոր են, թե մահացել են: Ըստ թուրքական լրատվամիջոցների, քաղաքում աշխատում են հրշեջներ, շտապօգնության մեքենաներ:

 

 

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am