Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Armenia StartUp Cup 2015»-ի հաղթողը կմասնակցի Սիլիկոնյան հովտում անցկացվող մրցույթին

«Armenia StartUp Cup 2015»-ի հաղթողը կմասնակցի Սիլիկոնյան հովտում անցկացվող 
մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 7 ամիս տևած «Armenia StartUp Cup 2015» մրցույթի երեք հաղթողները կստանան 500 հազարից մինչև 1.5 միլիոն դրամի խորհրդատվական ծառայություն, ինչպես նաև բիզնեսի զարգացումը խթանող ինկուբացիոն միջավայր 3 ամիս ժամկետով: Առաջին տեղը գրավող գաղափարը հնարավորություն կունենա մասնակցել Սիլիկոնյան հովտում 2016թ.-ի մայիսին կայանալիք World Startuo cup մրցույթին: Արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացվող մրցույթը նպատակ ունի շահույթ հետապնդող հետաքրքիր գաղափարներին տալ հնարավորություն դառնալ գործող բիզնես մոդել ու ձեռք բերել սպառողներ: 

«Armenia StartUp Cup 2015 Challenge» ծրագրի համակարգող Սերգեյ Գասպարյանի տեղեկացմամբ` մրցույթի հայտերի ընդունումը սկսվել է այս տարվա գարնանը, 70 մասնակից է գրանցվել է, որոնցից առաջին փուլում ընտրվել են 50-ը: «Նրանք մասնակցեցին աշխատաժողովի, լսեցին բիզնես ոլորտի 25 մասնագետների խորհուրդները` ստարտափերը ճիշտ ուղու վրա դնելու համար:  Այնուհետև ընտրվեցին 25 լավագույն ստարտափերը, որոնք մեկ ամիս իրենց բիզնես մոդելի վրա աշխատելուց հետո այն ներկայացրեցին ժյուրիի դատին: Դրա արդյունքում ընտրվեցին 12 մասնակիցներ: Նրանք կրկին հանդիպեցին մենթորների հետ ու կատարելագործեցին իրենց ծրագրերը: Կրկին ժյուրիի դատին ներկայանալուց հետո ընտրվեցին 7 լավագույն մասնակիցները, որոնք էլ Ucom-ում ներկայացրին իրենց ծրագրերը: Այսօր արդեն կընտրվեն 3 հաղթողները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սերգեյ Գասպարյանը: 

Նրա խոսքով` ծրագրերը վերաբերում էին ամենատարբեր ոլորտների` սկսած տեղեկատվական տեխնոլոգիաներից` վերջացրած գյուղատնտեսության ոլորտում կամ կենցաղային խնդիրների լուծման համար նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: «Հենց սկզբից բոլորը կարծում էին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ստարտափեր էին գալու մեզ մոտ, բայց կեսն էին ՏՏ-ին վերաբերում: Կային տարբեր տեսակի նորարարական ծրագրեր, նոր տեխնոլոգիական կիրառումներ գյուղատնտեսության մեջ, կենցաղային հարցերի լուծման գաղափարներ»,-նշեց Սերգեյ Գասպարյանը: 

Նա տեղեկացրեց, որ հաջորդ մրցույթը կանցկացվի 2016-ին արդեն 4-րդ անգամ, բացի այդ` նախատեսում են իրականացնել Startup Academy ծրագիրը, որն ուղղված կլինի սկսնակ ձեռներեցների հմտությունների զարգացմանը: 

Մրցույթի ժյուրիի անդամ, Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանի խոսքով` մեծագույն հաճույք է տեսնել մարդկանց, ովքեր ունեն երազանք և փորձում են դա իրականացնել: «Գաղափարները կարող են փոխվել, բայց երազելու ունակությունը հիմնական արժեքն է, որ ունեն մարդիկ, ովքեր համախմբվում են նմանատիպ էկոհամակարգերի շուրջ: Կարևոր է, որ մարդիկ ունենան անձնական երազանք, բայց թիմային երազանք ունենալն է անհրաժեշտ, քանի որ իմ կարծիքով` այսօրվա աշխարհը, արագությունը ենթադրում են, որ պետք է լինեն թիմեր»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը` հավելելով, որ հայ ազգին բնորոշ է երազելու ունակությունը: «Մենք մեծ խմբեր չենք կարողանում ստեղծել, բայց փոքր թիմերով կարողանում ենք ահռելի ծրագրեր իրականացնել»,-եզրափակեց Տիգրան Ջրբաշյանը: 

Մրցույթի հաղթողներն են` երրորդ տեղ` «Haya», երկրորդ տեղ` «himnark.am» ծրագիրը,  առաջին տեղ` «HY pictures». 

Խորհրդատվական աջակցությունը թիմերին կապահովի IAB Բիզնեսի միջազգային ակադեմիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am