Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵԱՏՄ տարածք բաստուրմա և սուջուխ արտահանելու համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ

ԵԱՏՄ տարածք բաստուրմա և սուջուխ արտահանելու համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարարների համար առանց խոչընդոտների Եվրասիական տնտեսական տարածք բաստուրմա և սուջուխ արտադրատեսակներն արտահանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում կկատարի իր նախորդ որոշումներից մեկում:

Որոշումը հիմնված է նաև սույն թվականի մարտի 30-ին Երևանում կայացած «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով կլոր սեղանի մասնակից ՀՀ բիզնես հանրության կողմից բաստուրմայի և սուջուխի արտահանման վերաբերյալ առաջադրված խնդիրներով:

Մասնավորապես, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից մշակվել և նախապատրաստվել է ԻՍՕ 10304-1:2007 միջազգային ստանդարտին ներդաշնակ «Ջրի որակ. Բրոմիդների, քլորիդների, նիտրատների, ֆոսֆատների հետազոտությունը հեղուկային իոնափոխանակման քրոմատոգրաֆիկ մեթոդով» ստանդարտը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկությամբ:

«Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրում նախատեսված բաստուրմայի և սուջուխի վերաբերյալ ազգային ստանդարտի մշակումը  կապահովի ТР ТС 034/2013 «О безопасности мяса и мясной продукции» տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը՝ տվյալ արտադրատեսակներն արտադրողների կողմից:

 Արդիականացված փորձարկման մեթոդների կիրառումը կապահովի արդյունքների հավաստիության և ճշգրտության, արտադրանքի մրցունակության բարելավումը»,- ասված է կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am