Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
18:07, 25 Նոյեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը Եվրոպայի առաջնությունում հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում րոպեներ առաջ Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը հաղթեց Թուրքիան ներկայացնող Բատուհան Ցիֆտչիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ավելի ուշ ռինգ դուրս կգա 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը:
Ալենի մրցակիցը նույնպես Թուրքիայի ներկայացուցիչ է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում