Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մոսկվայում քարկոծել են Թուրքիայի դեսպանատունը

Մոսկվայում քարկոծել են Թուրքիայի դեսպանատունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում քարկոծել են Թուրքիայի դեսպանատունը:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է Lenta.ru կայքը:

«Դեսպանատան մոտ շատ քարեր եւ ջարդված ապակի կա: Շենքի պատուհանները ջարդված են, ամենուրեք ներկի հետքեր են», -գրում է հրատարակությունը:

Դեսպանատան մոտ հերթապահում է ոստիկանության մի քանի վերակարգ: Նրանք փորձում են փակել դեպի շենք մուտքերը:

Նշվում է, որ դեսպանատան մոտ կանգած է սեւ հագուստով եւ գլխարկներով երիտասարդների խումբը: Ըստ կայքի` նրանց մի մասը գնացել է Գորկու անվան զբոսայգու կողմը, որոնց հետեւել են ոստիկանները:

Նոյեմբերի 24-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի գրոհի դեմ հանրահավաք է անկացվել: Ակցիային մասնակցել է մոտ 600 մարդ: Միտինգավորները «Հարված թիկունքին», «Չեմ մեկնի Թուրքիա» պաստառներով հավաքվել են Ռոստոսվսկի 7-րդ փակուղում: Թուրքիայի դեսպանատան մոտ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են այսօր կեսօրին:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներն էլ կատապուլտվել են: Գնդակոծության ժամանակ զոհվել է նաեւ մի ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողություն անցկացնելու համար:  

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am