Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԵՄ-ն այլեւս չի կարող գաղթականների ընդունել. Ֆրանսիայի վարչապետ

ԵՄ-ն այլեւս չի կարող գաղթականների ընդունել. Ֆրանսիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել Է, որ Եվրոպայն այլեւս չի կարող գաղթականների ընդունել Մերձավոր Արեւելքից եւ պետք Է ուժեղացնի իր սահմանների պահպանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Դա չի նշանակում, թե ես քննադատում եմ Գերմանիային: Գերմանիան արել Է իր ընտրությունը, սակայն նա պետք Է գիտակցի ամբողջ պատասխանատվությունը»,- նշել Է Վալսը լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան եւ Բելգիան պետք Է դադարեցնեն միգրանտների ընդունումն ակնհայտ պատճառներով: Վարչապետը նշել Է, որ Ֆրանսիան մտադիր Է կատարել 2015 – 2016 թվականներին մինչեւ 30 հազար գաղթականներ ընդունելու իր հանձնառությունը, սակայն ընդգծել Է, որ ֆրանսիացիները գիտեն, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողություններ կատարածներից ոմանք երկիր են ժամանել միգրանտների շարքերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am