Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հանցավոր խմբավորման 10 անդամները տեղափոխվեցին ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր

Հանցավոր խմբավորման 10 անդամները տեղափոխվեցին ԱԱԾ ձերբակալվածների պահման 
վայր

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հատուկ ուժերը Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցից նոյեմբերի 25-ին ձերբակալված հանցավոր խմբի 10 անդամներին տեղափոխեցին ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր: «Արմենպրես»-ի ֆոտոխցիկն արձանագրել է հանցավոր խմբավորման տեղափոխման կադրերը, որոնք քիչ ուշ կհրապարակվեն գործակալության կայքում:

«Արմենպրես»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ փողոցը շարունակում է փակ մնալ. թույլատրված է միայն բնակիչների շարժը այդ հատվածում, իսկ մեքենաների մուտքը արգելված է: Փողոցի բնակիչներից մեկը, ում տունը վնասազերծված հանցավոր խմբի անդամների տան դիմաց է, պատմել է, որ առավոտյան 05:30-ի սահմաններում ձայներ է լսել, սակայն մի քանի րոպե անց ամեն ինչ հանդարտվել է: Արդեն առավոտյան նկատել են, որ փողոցը լի է ոստիկաններով ու հատուկ գործողություն է իրականացվել: Նա նշել է, որ տան բնակիչները կասկածներ չեն առաջացրել, ոչ մի տարօրինակ բան չեն նկատել նրանց վարքում: 

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներփամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am