Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թուրքիայի հետ Ռուսաստանի ռազմական գծով շփումները կդադարեցվեն

Թուրքիայի հետ Ռուսաստանի ռազմական գծով շփումները կդադարեցվեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ Թուրքիայի հետ ռազմական գծով բոլոր շփումները կդադարեցվեն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Գլխավոր շտաբի պաշտոնյան հայտարարել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը Սիրիայի տարածքում խոցելու կապակցությամբ:

Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ Սիրիայում ռուսաստանյան ինքնաթիռների համար պոտենցիալ վտանգ ներկայացնող բոլոր թիրախները կոչնչացվեն: Գեներալի խոսքով` ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբը ներկայում լրացուցիչ միջոցառումներ է մշակում Սիրիայում ռուսաստանյան ավիացիոն բազայի անվտանգության ապահովման համար:  Նա ասել է, որ նոյեմբերի 24-ից սկսած ռուսաստանյան հարվածային ավիացիայի բոլոր գործողութուններն իրագործվելու են միմիայն կործանիչ-ինքնաթիռների պաշտպանությամբ:

«Միջոցներ են ձեռնարկվելու նաեւ հակաօդային պաշտպանության ուժեղացման գծով: Այդ նպատակով C-300 ՀՕՊ-ի նման «Ֆորտ» ՀՕՊ համակարգով սարքավորված «Մոսկվա» հածանավը կզբաղեցնի Լաթաքիայի մերձափնյա շրջանը», -հայտարարել է ռուս գեներալը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից խոցվելու գործողությունը անվանել է «ահաբեկիչների հանցակիցների հարված ՌԴ-ի թիկունքին»: «Այդ ողբերգական իրադարձությունը լուրջ հետեւանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար», -հավելել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am