Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վաղինակ Շուշանյանը կողմ է մեծամասնական ընտրակարգին

Վաղինակ Շուշանյանը կողմ է մեծամասնական ընտրակարգին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած տարիներ շարունակ ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարում էին խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգի վերացման և 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության մասին` սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ի դիրքերից հանդես եկող ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը կողմ է մեծամասնական ընտրակարգին: Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը Շուշանյանն ասաց, որ վերացնելով մեծամասնական ընտրակարգը` բազմաթիվ գրագետ և փորձառու մարդիկ կզրկվեն Ազգային ժողով մուտք գործելուց և չեն կարողանա իրենց վստահող քաղաքացիների ձայնը բարձրացնել խորհրդարանում:

«Ազգային ժողովի ընտրություններում առաջարկվում է համամասնական ընտրակարգը, որտեղ անհատ մարդիկ այլևս հնարավորություն չունեն պատգամավորական թեկնածություն դնելու: Այսուհետ, նրանք պետք է առաջադրվեն կուսակցությունների միջոցով: Սա նշանակում է, որ եթե ինչ-որ համայնքում անկուսակցական որևէ մեկը, ով ունի բավականին գիտելիքներ, անցած ճանապարհ և մեծ կարողություններ համայնքում բարելավումներ ու բարեփոխումներ անցկացնելու համար, այլևս նրան այդ հնարավորությունը չի տրվի», ասաց Շուշանյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը` ելույթ ունենալով Շուշանյանից հետո, բերեց տարբեր երկրների օրինակներ, որոնք նույնպես համամասնական ընտրակարգով են ընտրում խորհրդարան: Նման երկրների շարքում են Ռուսաստանը, Իսրայելը, Նիդերլանդները, Դանիան, Բելգիան, Շվեյցարիան: Նա ԱԺ-ն համեմատեց ֆուտբոլային թիմի հետ, որտեղ հաջողության կարելի է հասնել միմիայն թիմային գործունեության դեպքում: «Քաղաքականությունը թիմային խաղ է, և եթե մենք խաղում ենք թիմային խաղ` ֆուտբոլ, դու չես կարող մեկ հոգով խաղալ և պետք է ընդգրկվես որևիցե թիմում: Այդ թիմը քաղաքականության մեջ կոչվում է կուսակցություն»,-ասաց Թովմասյանը:

Նա նաև նկատեց, որ այսօրվա ընդդիմադիր ուժերին հատուկ է «բարձր գոռգոռալ կամ անպատվել իշխանություններին»: Ըստ նրա, դա պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունը գործելու լծակներ չունի, իսկ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդդմությանը տալիս է իրական հնարավորություն մասնակցելու տարբեր քաղաքական գործընթացներին: 

Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 16 գործիչներ նոյեմբերի 13-ից 20 օր շարունակ կլինեն Հայաստանի ամենատարբեր բնակավայրերում` հյուսիսից հարավ, ու կքարոզեն իրենց գաղափարները: Քարոզարշավն ուղիղ հեռարձակվում է «Արմնյուզ»-ի և Ա1+-ի համատեղ հեռուստանախագծի շրջանակում: «Արմենպրես»-ը պարբերաբար թողարկում է հետաքրքրական ֆոտոպատմություններ իրապատումից: ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am