Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 25-ին ՀԱՊԿ միջոցառումների շրջանակում կմասնակցի «Միջխորհրդարանական համագործակցության առաջնային ուղղությունները ՀԱՊԿ ձեւաչափում՝ ուղղված ներկա փուլում հավաքական եւ միջազգային անվտանգության ամրապնդմանը» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Նոյեմբերի 26-ին Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին հանդես կգա ելույթով՝ «Հայաստանի Հանրապետության առաջնայնությունները ՀԱՊԿ նախագահությունում» թեմայով:  

Նույն օրը նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը Տավրիդյան պալատում:

ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 27-ին կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am