Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Քաղաքագետը նախագահների հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի. Ադրբեջանը հակված չէ խաղաղության

Քաղաքագետը նախագահների հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի. Ադրբեջանը հակված չէ 
խաղաղության

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` դեկտեմբերին ակնկալվող հանդիպումից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ: Այս մասին կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս իրավիճակին: «Այս գործընթացում Հայաստանը չունի խաղաղության համար բանակցող գործընկեր: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանություններն իրենց քաղաքացիական հասարակությանը ծանր հարված հասցրին, նրանք թիրախավորում են իրենց ուժային կառույցները: Միևնույն ժամանակ հակահայկական ագրեսիվ հռետորաբանությունը գնալով ավելանում է: Այս հռետորաբանությունը զուգակցվում է ռազմական գործողություններով` ոչ միայն ուղղված Լեռնային Ղարաբաղին, այլ նաև Հայաստանի Հանրապետությանը: Միամիտ չպետք է լինել, մենք չհայտարարված պատերազմի պայմաններում ենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց քաղաքագետը:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանն ամբողջովին աջակցում է խաղաղության գործընթացին և Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Այս իմաստով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաջողություններ է գրանցում, բայց, ըստ քաղաքագետի, դրանք ավելի շատ Ադրբեջանի անհաջողությունների շնորհիվ են: «Պարզ է, որ Ադրբեջանը ներկայում հիմնական վտանգ է ներկայանցում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը: Արդբեջանը հիասթափված է հաջողության չգրանցումից, և դրա պատճառը իրենց մաքսիմալիստական քաղաքականությունն է»,-ավելացրեց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ` ԼՂ հակամարտությունը դինամիկ գործընթացի մեջ է, որը գնում է դեպի ավելի վատին, Ադրբեջանն էլ վերածվել է «ուրիշ տեսակի» հակառակորդի: «Ադրբեջանը, մի կողմից` շատ չկշռադատված ու անկանխատեսելի հակառակորդ է, մյուս կողմից` այն կանխատեսելի է իր հակահայկականությամբ և ժողովրդավարության հանդեպ իր մերժողականությամբ»,-շեշտեց Ռիչարդ Կիրակոսյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հայկական կողմը չի բացառել, որ այն կարող է կայանալ դեկտեմբերի սկզբին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am