Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Ուկրաինայում բանակային գումարտակների պատրաստմանը

ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Ուկրաինայում բանակային գումարտակների պատրաստմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները ձեռնամուխ է եղել Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման երկրորդ փուլին, որի ընթացքում պլանավորվում է ուսուցանել եւ հանդերձել ցամաքային զորքերի վեց գումարտակ, ներառյալ՝ հատուկ նշանակության զորքերի մեկ գումարտակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ ռազմածովային ուժերի կապիտան Ջեֆ Դեւիսը:

«Սա երկարաժամկետ ռազմական բարեփոխում իրականացնելու գործում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեր ջանքերի բաղկացուցիչ մասն է»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը եւ հիշեցրել, որ վերջին երկու տարվա ընթացքում Վաշինգտոնն արդեն ավելի քան 265 մլն դոլար է հատկացրել Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու համար:

Ուկրաինացի զինծառայողների պատրաստումն ընթանալու է Fearless Guardian ամերիկյան ծրագրի շրջանակներում, որն սկսվել է 2014 թվականին: Առաջին փուլում ԱՄՆ-ն օգնում էր ուսուցանել ու հանդերձել ազգային գվարդիայի այն ստորաբաժանումներին, որոնք մտնում էին ՆԳ նհախարարության համակարգի մեջ, իսկ այժմ պատրաստելու է բանակային գումարտակներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Լուսանկարը`  Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am