Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

NASA-ի ինժեներներն աստղադիտակ են ստեղծել աստղակերպերի վրա ոսկի որոնելու համար

NASA-ի ինժեներներն աստղադիտակ են ստեղծել  աստղակերպերի վրա ոսկի որոնելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանդերբիլտի համալսարանի ինժներները NASA-ի պատվերով ստեղծել են արտասովոր աստղադիտակի նախատիպ, որի գլխավոր նպատակն աստղակերպերի ընդերքի «լուսադիտարկումը» եւ այնտեղ ոսկու եւ այլ օգտակար հանածոների որոնումն Է գալակտիկական գամմա-ճառագայթման միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է SPIE Newsroom հանդեսում հրապարակված հոդվածում: 

«Դեպի Մարս, Լուսին, Մերկուրի եւ Վեստա ուղարկված առաքելությունները հանդերձված են ցածր լուծաչափի սպեկտրաչափերով, որոնք պահանջում են ամիսներով դիտազննում եւ մեծ ծախսեր ուսումնասիրվող երկնային մարմնի մակերեւույթի միներալների քարտեզ կազմելու համար: Մեր համակարգը, եթե այն ստեղծենք, թույլ կտա այդ մարմինների ընդրեքում նյութերի մասերը չափել շատ բարձր ճշգրտությամբ եւ շատ քիչ միջոցներով»,- հայտարարել Է Քեյվան Սթասունը Նեշվիլի (ԱՄՆ) Վանդերբիլտի համալսարանից:  

Սթասունը եւ նրա գործընկերները, NASA-ի նախաձեռնությամբ եւ դրամական միջոցներով, մշակում են արտասովոր գամմա-աստղադիտակ, որն աստղակերպերի եւ այլ փոքր երկնային մարմինների ենթամակերեւութային շերտերը կզննի՝ օգտագործելով այն տիեզերական ճառագայթները, որոնք մեզ են հասնում միջաստղային միջավայրից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am