ԵՄ բոլոր երկրները վավերացրել են Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը
21:52, 20 Նոյեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիան դարձել է Եվրոպական Միության վերջին երկիրը, որը վավերացրել է ԵՄ-ի` Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը`վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Բրյուսելի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը: Այժմ մեզ հետ ասոցիացիան վավերացրել են բոլոր պետությունները: Փառք Ուկրաինային», - գրել է նա իր թվիթերի էջում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում