Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թել Ավիվում 2 մարդ է զոհվել Russia Today հեռուստաընկերության շենքի վրա հարձակումից

Թել Ավիվում 2 մարդ է զոհվել Russia Today հեռուստաընկերության շենքի վրա հարձակումից

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ է զոհվել, երեքն էլ վիրավորվել են անհայտ անձի կողմից Թել Ավիվի շենքերից մեկի վրա հարձակման հետևանքով, որտեղ տեղակայված է Russia Today հեռուստաընկերությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել են հեռուստաընկերությունից: Ասվում է, որ հարձակման ենթարկված գրասենյակային կառույցում աշխատում է 400-500 մարդ, հեռուստաընկերության աշխատակիցները չեն տուժել:

Ինչպես նշել է հեռուստաընկերության աշխատակից Պոլա Սլիերը, հարձակումից հետո լսվել են ճիչեր, խուճապ է սկսվել: Մարդիկ փակվել են իրենց գրասենյակներում:

The Jerusalem Post  թերթը գրել է, որ տղամարդը արաբերեն բառեր բղավելով փորձել է ներխուժել կառույց, ուր աղոթքի արարողություն էր անցկացվում: Իսրայելի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ հարձակվողը 36-ամյա պաղեստիցի է, ով ապրում է Հեբրոն բնակավայրի մոտակայքում: Ոստիկանությունը հսկում է տարածքը` կասկածելով, որ նա հանցակից կարող է ունենալ:

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am