Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԱՄՆ-ում երկթաթ շնիկի համար հաշմանդամի սայլակ են պատրաստել 3D-տպիչով

ԱՄՆ-ում երկթաթ շնիկի համար հաշմանդամի սայլակ են պատրաստել 3D-տպիչով

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օհայոյի նահանգում երկու թաթով ծնված շնիկը հաշմանդամի սայլակ Է ստացել, որը պատրաստվել Է 3D-տպիչով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BuzzFeed-ին:

Թամբլս անունով կենդանին երկուշաբաթական Էր, երբ հայտնվեց Friends of the Shelter Dogs ապաստարանում՝ ոչ առեւտրային կազմակերպությունում, որը փրկում ու օթեւան Է տալիս դրա կարիքն ունեցող շներին:

Շնիկի լուսանկարն ապաստարանի Facebook-յան Էջում տեսել են ակտիվիստները, որոնք ավելի ուշ կապվել են բուծարանի հետ եւ առաջարկել կենդանու համար պատրաստել հաշմանդամի սայլակ, որը Թամբլսին կօգնի ազատորեն տեղաշարժվել: Ակտիվիստները մշակել են սարքի դիզայնը, այնուհետեւ դիմել Օհայոյի համալսարանի ինովացիոն կենտրոն, որտեղ հաշմանդամի սայլակը պատրաստել են 3D-տպիչի օգնությամբ:

Ավելի ուշ ապաստարանի ներկայացուցիչները ցանցում հրապարակել են Թամբլսի եւ նրա նոր սայլակի լուսանկարն ու տեսանյութը: Նրանց խոսքով՝ հարմարանքը շնիկին օգնել Է ինքնուրույն տեղաշարժվել:

Коляска для щенка

В США родившийся с двумя лапами щенок получил инвалидное кресло. Активисты увидели фотографию щенка на странице приюта, придумали дизайн устройства и обратились в Инновационный центр университета Огайо, где им изготовили его с помощью 3D-принтера: http://lenta.ru/news/2015/11/19/soba/?f#видеолента

Posted by Lenta.Ru on 19 ноября 2015 г.

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am