Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Սերժ Թանկյանի կիթառը վաճառվել է 27 հազար դոլարով

Սերժ Թանկյանի կիթառը վաճառվել է 27 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) շրջագայության ընթացքում, աճուրդում վաճառվել է 27 հազար ԱՄՆ դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին երգիչը գրել է Facebook-ի իր էջում: Լոս Անջելեսում կայացած «Օրրան» բարեգործական ՀԿ դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ կազմակերպված աճուրդում վաճառված կիթառի ողջ գումարը կփոխանցվի վանաձորաբնակ կարիքավորներին:

System of a Down ռոք խումբն օգնում է կարիքավոր երեխաներին և տարեցներին Վանաձորում: Խմբի անդամները SOAD գրությամբ վերնաշապիկների վաճառքից գոյացած հասույթի մի մասը նվիրաբերել են «Օրրան»-ին` օժանդակելով վերջինիս` իրականացնելու համար ոչ բարվոք կենսապայմաններ ունեցող ավելի քան 200 երեխաներին և 100 տարեցներին ուղղված բարեգործական ծրագրերը:

Այդ վերնաշապիկներից մեկի էսքիզը խմբի մենակատար Սերժ Թանկյանի մտահղացումն էր: Վերնաշապիկների վրա պատկերված նկարները հիշատակում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Խումբը մոտավորապես 4500 ԱՄՆ դոլարի չափով գումար հանգանակեց «Օրրան»-ի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am