Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհին Ադրբեջանի տարածքում է. ԿԽՄԿ

Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհին Ադրբեջանի տարածքում է. ԿԽՄԿ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հաստատում է այն տեղեկությունը, որ Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը  գտնվում է Ադրբեջանի տարածքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Մենք արդեն 2 կողմից հաստատում ունենք, որ Հայաստանի քաղաքացին հատել է միջազգային սահմանը և հայտնվել Ադրբեջանում: Ստանալով երկողմանի հաստատումը` ԿԽՄԿ-ն, համաձայն իր գործելաոճի, աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ստանա անհապաղ տեսակցության հնարավորություն քաղաքացու հետ»,- հավելեց Ամատունին, նշելով, որ տեսակցության հարցը կշարունակի քննարկվել պատասխանատու իշխանությունների հետ:

ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում  էր ստացվել, որ նոյեմբերի 8-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը դուրս է եկել տնից ու հետ չի վերադարձել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ադրբեջանական haqqin.az կայքը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը,

հայտնել էրոր 1942թծնված Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8-ին  հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ գտնվում է Ղազախի շրջանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am