Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԵՄ անդամակցության հարցում Թուրքիային զիջումներ չեն արվելու. Հոլանդիայի վարչապետ

ԵՄ անդամակցության հարցում Թուրքիային զիջումներ չեն արվելու. Հոլանդիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ փախստականների  ճգնաժամի լուծման համար Եվրամությանն անդամակցության հարցում Թուրքիային զիջումներ չեն արվելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ի թուրքական ծառայությունը, Հոլանդիայի խորհրդարանում ունեցած ելությում Ռյուտեն ասել է, որ փախստականների ճգնաժամն ու ԵՄ ընդլայնման հարցերն իրարից միանգամայն տարբեր եւ միմյանց հետ կապ չունեցող հարցեր են:

Դրանով նա փարատել է Հոլանդիայի ընդդիմության այն մտահոգությունը, որ Թուրքիայում դեմոկրատական պայմանների ու մարդու իրավունքների գնալով վատացման պայմաններում Անկարան կարող է սակարկության վերածի իր ԵՄ անդամակցության հարցը:

Ռյուտեն պատգամավորներին հավաստիացրել է, որ փախստականներին Թուրքիայի տարածքում ճամբարներում տեղավորելու եւ Եվրոպա նրանց անցումները չթույլատրելու շուրջ շարունակում են բանակցություններն Անկարայի հետ:

Նա ասել է, որ այդ հարցում ԵՄ-ը պատրաստ է զգալի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել եւ շարունակել բանակցությունները թուրք քաղաքացիներին ԵՄ տարածք մուտքի արտոնագրերը դյուրացնելու շուրջ:

Դրա հետ միասին Ռյուտեն ընդգծել է, որ վիզայի դյուրացումից եւ տնտեսական աջակցությւնից բացի ԵՄ անդամակցության չափանիշների հետ կապված որեւէ զիջում Թուրքիային չի կարող արվել:

Նա նշել է, որ արդեն մեծ եւ կարեոր է զիջում է այն, որ կապված Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ, ԵՄ-ը հետաձգել է Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության «Առաջընթացի զեկույցը», որում գնահատականներ են տրվելու այդ երկրում մարդու իրավունքների խախտումներին:

Կայքը մեջբերել է հոլանդացի հայտնի լրագրող եւ իրավաբանական գիտությունների պրոֆեսոր Աֆշին Էլիանի` հոլանդական մամուլում օրերս հնչեցրած այն համոզմունքը, որ «սարսափ տարածող եւ դասական բռնապետի վարք ցուցադրող Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ցանկանում է հավերժ իշխանության գլուխ լինել»:

Էլիանը Թուրքիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակել է որպես «ժողովրդավարության սպանություն» եւ առաջարկել «Անկարային այլեւս չընկալել որպես դաշնակից», եւ «վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»: 

Հոլանդիայի «Ազատություն կուսակցությունն» ընդհանրապես գտնում է, որ «Թուրքիան չի կարող տեղ ունենալ ԵՄ-ում», հայտնում է BBC-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am