Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը ՀՀ 8 դպրոցներում կիրականացնի կոռուպցիոն ռիսկերի գնահատման ծրագիր

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը ՀՀ 8 դպրոցներում կիրականացնի կոռուպցիոն ռիսկերի 
գնահատման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 4-ին ընդունել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներին: Հասարակական կազմակերպությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ նախատեսում է իրականացնել հանրակրթության ոլորտի ուսումնասիրություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Արմեն Աշոտյանը նշել է, որ ԿԳ նախարարությունը միշտ արդյունավետ համագործակցել է հանրային հատվածի հետ և կշարունակի աշխատել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործունեությամբ կնպաստեն կրթության ոլորտի բարելավմանը: Նախարարը կարևորել է, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում հանրությանը ներկայացվի արժանահավատ տեղեկատվություն:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ուսումնասիրության նպատակն է վերհանել և գնահատել Հայաստանի հանրակրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր տևողությունը 12 ամիս է: Կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիմնական ուղղություններն են ներառական կրթությունը, դասավանդման որակը, դասագրքերի մշակումը և տպագրությունը: Ներկայացուցիչների խոսքով, գնահատումը կիրականացվի համապատասխան մեթոդաբանությամբ, որն իր մեջ ներառում է հարցազրույցներ ոլորտի շահառուների հետ, փաստաթղթերի և օրենսդրության վերլուծություն և այլն: Ուսումնասիրության համար ընտրվել են հանրապետության 8 դպրոց, 4-ը Երևանում, 4-ը` մարզերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am