Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Լիբանանը վերահաստատել է ԼՂ հիմնահարցում Հայաստանին աջակցելու դիրքորոշումը

Լիբանանը վերահաստատել է ԼՂ հիմնահարցում Հայաստանին աջակցելու դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ժնեւ (Շվեյցարիա) մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող, միջազգային հարթակներում եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Գալուստ Սահակյանը, հանդիպման ընթացքում խոսելով երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի շուրջ, ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, որը, ըստ խորհրդարանի ղեկավարի, կարեւոր է փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում:

«Միջխորհրդարանական կապերը միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչն են. խորհրդարանների մակարդակով շփումների ակտիվացումը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով նպաստում է փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ վստահեցրել, որ Լիբանանը Հայաստանի կողքին է: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝  Լիբանանի խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է իր վերաբերմունքը. Լիբանանն այս հարցում էլ է աջակցում Հայաստանի Հանրապետությանը:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ պարոն Բըրրին ցավով նշել է, որ սպառված են խնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման բոլոր հնարավորությունները, ուստի անհրաժեշտ է Սիրիայում պարզապես ուժով դադարեցնել տեղի ունեցող վայրագությունները:

Գալուստ Սահակյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստանի Հանրապետություն եւ ստացել փոխադարձ հրավեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am