Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Էնդի Ուորհոլի «Ծաղիկները» աճուրդի են հանվել են Christie`s-ում

Էնդի Ուորհոլի «Ծաղիկները» աճուրդի են հանվել են Christie`s-ում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոպ-արտի արքա Էնդի Ուորհոլի «Ծաղիկներ» և Մարտին Քիպենբերգերի «Կինո, ռադիո, հեռուստատեսային աստղերը և ոստիկանները հեռախոսախցիկներում» կտավները գլխավորն են հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Christie`s աճուրդի տանը մեկնարկող աճուրդի լոտերի թվում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը

«Ուորհոլի «Ծաղիկներ» կտավը, որն ստեղծվել և առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1964թ. Լեո Կաստելիի պատկերասրահում տեղի ունեցած նշանավոր ցուցահանդեսին, բախտորոշիչ դարձավ Ուորխոլի համար: Այն աճուրդի տունը գնահատել է 1.5-2 միլիոն ֆունտ: Կտավի այսօրվա տերն այն գնել էր դեռ 1972-ին», - ասվում է աճուրդի տան կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Աճուրդի մեկ այլ առաջատար լոտն է գերմանացի լուսանկարիչ և նկարիչ Մարտին Քիպենբերգերի «Կինո, ռադիո, հեռուստատեսային աստղերը և ոստիկանները հեռախոսախցիկներում» տկավը: 1981թ. ստեղծած այս կտավը բաղկացած է 21 հատվածից,  որտեղ պատկերված են Լեոնիդ Բրեժնեվը, Ռոնալդ Ռեյգանը, Մարլոն Բրոնդոն, Ալբերտ Էյնշտեյնը և այլ հայտնի մարդիկ: Կտավի աճուրդի մեկնարկային գինն է 1,8-2,5 միլիոն ֆունտ: Վերջին անգամ այս կտավը ցուցադրվել 2002-2003թթ. «Պոպմպիդու» կենտրոնում, «Պատկերիր ինձ, նկարիչ...» ցուցադրության շրջանակներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am