Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանում առևտրի շրջանառության ծավալը նվազել է 5.4 տոկոսով

 Հայաստանում առևտրի շրջանառության ծավալը նվազել է 5.4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում առևտրի շրջանառության ծավալն, ընթացիկ գներով, կազմել է 1 տրլն 409 մլրդ 727.4 մլն դրամ (ավելի քան 2 մլրդ 971.7 մլն ԱՄՆ դոլար)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.4 տոկոսով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, մանրածախ առևտրի ոլորտում գրանցվել է 6.8 տոկոս նվազում` մինչև 828 մլրդ 568.4 մլն դրամ, մեծածախ առևտրի ոլորտում արձանագրվել է 2.9 տոկոս անկում` կազմելով 531 մլրդ 630.5 մլն դրամ, իսկ ավոտոմեքենաների առևտրի ծավալը (ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ` դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը) նախորդ տարվա առաջին ութ ամիսների համեմատ նվազել է 7.4 տոկոսով և կազմել 49 մլրդ 528.5 մլն դրամ:

Մանրածախ առևտրի ոլորտում աճ է գրանցվել սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների պարագայում` համապատասխանաբար, 3.6 տոկոս և 3.4 տոկոս, որտեղ առևտրի ծավալները կազմել են, համապատասխանաբար, 49 մլրդ 882.2 մլն դրամ և 12 մլրդ 542.7 մլն դրամ: Խանութների առևտրի ծավալը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ նվազել է 9.2 տոկոսով` մինչև 587 մլրդ 268.2 մլն դրամ, կրպակներինը` 8.9 տոկոսով` մինչև 19 մլրդ 428.4 մլն դրամ, իսկ առևտրի այլ օբյեկտներինը` 0.9 տոկոսով` մինչև 159 մլրդ 446.9 մլն դրամ:

Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ`ապրանքային պաշարները մանրածախ առևտրում կազմել են 146 մլրդ 423.6 մլն դրամ, իսկ ապրանքային պաշարներով ապահովվածությունը`54 օր` մարտի 1-ի 155 մլրդ 168 մլն դրամի և 81 օրվա փոխարեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am