Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գարեգին Երկրորդը նոր նշանակումներ է կատարել

Գարեգին Երկրորդը նոր նշանակումներ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում և Հայոց եկեղեցու թեմերում կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ազատվելով Հոլանդիայում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդի պաշտոնից, նոյեմբերի 1-ից ծառայության է անցնելու Գերմանիայի հայոց թեմում:

Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը, ազատվելով Մեծ Բրիտանիայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նոյեմբերի 1-ից իր հոգևոր ծառայությունը կշարունակի Հոլանդիայի հայոց եկեղեցական համայնքներում` Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո:

 Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանն ուսումնառությունը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայում շարունակելու նպատակով ազատվել է Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից: Դիվանատան Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրեն է նշանակվել Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am