Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինուհին հանուն ռեկորդի մազերի հյուսքը հասցրել Է երկուսուկես մետրի

Չինուհին հանուն ռեկորդի մազերի հյուսքը հասցրել Է երկուսուկես մետրի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակչուհիներից մեկը՝ Գի Մենգը, 35 տարվա ընթացքում իր մազերի հյուսքը հասցրել Է 2,52 մետրի, որպեսզի հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է China Daily-ն:

Յուննան նահանգի Մյաո ժողովրդին պատկանող 59-ամյա կինը մազերը չի կտրել 24 տարեկանից ի վեր: Տարեկան դրանք երկարել են 6-7 սանտիմետրով:

Գի Մենգը մազերը հաստ հյուսք Է անում: Դաշտում աշխատելու ժամանակ նա դրանով հինգ օղակ Է անում գլխի վրա եւ երեք անգամ փաթաթում իրանին:  

Կինն ասել Է, որ հյուսքն իր գլխավոր հարստությունն Է: Չինուհին հավելել Է, որ երկար վարսեր ունենալն օգտակար Է առողջության համար, սակայն նա չի ճշտել, թե հատկապես ինչումն Է դրա  օգտակարությունը: Դրա հետ մեկտեղ Գի Մենգը China Daily-ին գանգատվել Է, որ լվանալուց հետո իր հյուսքը միայն յոթ օրում Է չորանում:

Ավելի վաղ կինը հրաժարվել Էր իր մազերը 19 հազար յուանով գնելու առաջարկությունից, որովհետեւ ցանկանում Էր համաշխարհային ռեկորդ սահմանել: Ներկայում առաջին տեղը պատկանում Է մեկ ուրիշ չինուհու՝ Կսի Կուիպինգին, որը Գինեսի ռեկորդների գրքում Է հայտնվել 2004 թվականին: Նրա մազերի երկարությունը այն ժամանակ կազմում Էր 5,6 մետր:

2015 թվականի հոկտեմբերին հաղորդվել Է, որ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել Է ամենաերկար եղունգներ ունեցող հնդիկը, որոնց ընդհանուր երկարությունը կազմում Է ավելի քան 9 մետր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am