Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում քննարկել են հանրային հատվածի ներքին և արտաքին աուդիտի ինստիտուտների միջև համագործակցության ուղիները

Երևանում քննարկել են հանրային հատվածի ներքին և արտաքին աուդիտի ինստիտուտների միջև 
համագործակցության ուղիները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ Երևանում հոկտեմբերի 13-14-ը մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարման փոխադարձ աջակցությամբ ուսուցում» (PEMPAL) ծրագրի շրջանակներում գործող հանրային հատվածի ներքին աուդիտորների ընկերակցության 35-րդ աշխատանքային հերթական հանդիպումը` 24 երկրի շուրջ 70 ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատաժողովի նպատակն է քննարկել հանրային հատվածի ներքին և արտաքին աուդիտի ինստիտուտների միջև միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համագործակցության ուղիները:

 Հայաստանը դեռևս 2010-ից է նախաձեռնել «Հանրային ֆինանսների կառավարման» և «Պետական ներքին ֆինանսական հսկողության» բարեփոխումները. PEMPAL-ի անդամ հանդիսանալը մեր երկրին հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային փորձի փոխանակմանը՝ ռիսկերի գնահատման, որակի ապահովման, ներքին աուդիտի մասնագետների վերապատրաստման, որակավորման և այլ ոլորտներում։

Աշխատաժողովում ներկայացվել են Հայաստանի հանրային հատվածի ներքին աուդիտի բնագավառում իրականացված աշխատանքները և գործող ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգը: ՖՆ ներքին աուդիտի վարչության պետ Կարեն Սեդրակյանի  խոսքով, Ֆինանսների նախարարությունում նախարարի անմիջական հսկողությամբ լիարժեք գործում է ներքին աուդիտի համակարգը` ապահովված միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրական և իրավական անհրաժեշտ կարգավորումներով. «Ներդրված միասնական կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպության ղեկավարը հնարավորություն ունի լիարժեք վերահսկել աուդիտորի կատարած աշխատանքը»:

Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանի գնահատմամբ` վերջին տարիներին մեր երկիրը որոշակի առաջընթաց է արձանագրել ոլորտում, ըստ նրա, Հայաստանի փորձն ուսանելի է այլ երկրների համար և ՖՆ-ում ներդրված ներքին աուդիտի համակարգը գործում է արդյունավետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am