Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հանրապետությունում հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է 276 հազար տոննա խաղող

Հանրապետությունում հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է 276 հազար տոննա 
խաղող

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, արտադրվել է շուրջ 270 000 տոննա խաղող` նախորդ ամբողջ տարվա 261 000 տոննայի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000 տոննա խաղող` նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։

Հայաստանից հոկտեմբերի 13-ի դրությամբ արտահանվել է 6400 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 4700 տոննայի դիմաց։

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am