Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության շրջանների զգալի մասում հոկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-18-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 17-ի ցերեկն արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ արագությամբ, հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-18-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +21 աստիճան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am