Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Esquire հանդեսը բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկին համարել Է աշխարհի ամենագրավիչ կինը

Esquire հանդեսը բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկին համարել Է աշխարհի ամենագրավիչ կինը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որին հեռուստադիտողները հիշում են «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիս Թարգարիենի եւ «Տերմինատոր. Գենեզիս» բլոքբասթերում Սառա Կոննորի դերերով, հայտարարվել Է գեղեցիկ սեռի ամենագրավիչ ներկայացուցիչն աշխարհում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 28-ամյա դերասանուհին գլխավորել Է այս տարվա վարկանիշը, որը կազմել Է Esquire ազդեցիկ հանդեսը:

Հրատարակությունը նշել Է ցուցակի առաջատարի անունը, իսկ ամբողջական ցուցակը հրապարակվելու Է հոկտեմբերի 13-ին:

«Էմիլիա Քլարկը պարզապես անմոռանալի Է «Գահերի խաղ»-ում եւ դարձել Է աշխարհում ամենագրավիչ կնոջ կոչման «թիվ մեկ» անվերապահ թեկնածուն: Սա Է Esquire-ի աշխատակիցների, նրանց ընտանիքների ու ընկերների միահամուռ կարծիքը»,-ասել Է հանդեսի նախագծերի ղեկավար Լիզա Հինթերմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am