Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Paramount-ը եւ Լեոնարդո Դի Կապրիոն ֆիլմ կնկարահանեն Volkswagen-ի հետ կապված սկանդալի մոտիվներով

Paramount-ը եւ Լեոնարդո Դի Կապրիոն ֆիլմ կնկարահանեն Volkswagen-ի հետ կապված 
սկանդալի մոտիվներով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Paramount Pictures ամերիկյան կինոստուդիան եւ հայտնի կինոդերասան Լեոնարդո Դի Կապրիոյի Appian Way պրոդյուսերական ընկերությունը մտադիր են  ֆիլմ նկարահանել Volkswagen գերմանական ավտոշինական կոնցեռնի շուրջ ծագած «դիզելային սկանդալի» մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, գործընկերները ձեռք են բերել «Չափազանց մեծ է խաբելու համար» գրքի սյուժեի օգտագործման հեղինակային իրավունքները:

Bloomberg-ի տվյալների համաձայն՝ գիրքը, որի հիմքում ընկած է ավտոհսկայի խախտումների անկախ հետաքննությունը, դեռեւս ավարտված չէ: Այն լույս կտեսնի հոկտեմբերին: Ուստի ռեժիսորը եւ դերասանական կազմն առայժմ ընտրված չեն:

Volkswagen-ը սկանդալի կենտրոնում է հայտնվել կոնցեռնի դիզելային շարժիչներով ավտոմեքենաներում ծրագրային ապահովման հայտնաբերումից հետո, որը թույլ է տալիս շրջանցել ԱՄՆ-ի բնապահպանական խիստ նորմաները: Ավտոհսկայի նկատմամբ հետաքննություններ են սկսվել Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրներում: Ինչպես նշվել է Volkswagen-ի հայտարարության մեջ, էկոլոգիական թեստերի տվյալների կողծման խնդիրը վերաբերել է մինչեւ 11 մլն մեքենաների ամբողջ աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am