Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կուբայի երաժշտական խումբը կես դարում առաջին անգամ ելույթ կունենա ԱՄՆ-ի Սպիտակ տանը

Կուբայի երաժշտական խումբը կես դարում առաջին անգամ ելույթ կունենա ԱՄՆ-ի Սպիտակ տանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի երաժշտական խումբը վերջին կես դարում առաջին անգամ ելույթ կունենա ԱՄՆ-ի Սպիտակ տանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Մայամիում լույս տեսնող «Մայամի Հերալդ» իսպանալեզու հրատարակությունը:

Կուբայական «Բուենա Վիստա Սոուշլ Քլաբ» հռչակավոր անսամբլը հոկտեմբերի 15-ին հանդես կգա ԱՄՆ-ում լատինամերիկյան ժառանգության ազգային ամսվա ավարտի առթիվ կայանալիք միջոցառմանը, որին ներկա կլինի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Տոնակատարության ծրագիրը նախատեսում է պետության ղեկավարի ճառը: Արարողությանը հրավիրվածների թվում է նաեւ ԱՄՆ-ում Կուբայի դեսպան Ռամոն Կաբանյասը:

Կուբան եւ ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերությունները վերականգնել են այս տարվա հուլիսին՝ հարաբերությունների ավելի քան կեսդարյա խզումից եւ փոխադարձ անվստահությունից հետո: Ներկայում երկու երկրները բանակցություններ են վարում երկկողմ կապերի լիակատար նորմալացման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am