Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Hyundai Motor-ը կներկայացնի իր առաջին Էլեկտրամոբիլը

Hyundai Motor-ը կներկայացնի իր առաջին Էլեկտրամոբիլը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hyundai Motor Co. հարավկորեական արտադրողը պլանավորում Է 2016 թվականին ներկայացնել Էլեկտրամոբիլի իր առաջին մոդելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին հաղորդել Է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով գործարար շրջանների աղբյուրներ:

Սկզբնապես ընկերության AE-ի կոմպակտ մոդելները՝ հեթչբեք տիպի թափքով, պետք հայտնվեին ընթացիկ տարվա վերջին, բայց ժամկետները տեղափոխվեցին գալիք տարվա մարտ, որպեսզի նոր մեքենաներն առաջին անգամ ցուցադրվեն Էլեկտրամոբիլների՝ Չուջուդո կղզում կայանալիք միջազգային ցուցահանդեսում:

Ստեղծելով իր ավտոմեքենան, որն ամբողջովին աշխատում Է Էլեկտրականությամբ, Hyundai Motor Co.-ն փորձում Է մրցակցել ճապոնական Toyota ընկերության հետ: Դրա հետ մեկտեղ Չուջուդոյի ցուցահանդեսում, ինչպես նշում Է «Ռյոնհապ»-ը, չինական BYD ընկերությունը պատրաստվում Է ներկայացնել իր Էլեկտրամոբիլը, որը մարտկոցի մեկ լիցքավորմամբ կարող Է անցնել 400 կիլոմետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am