Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Տնտեսության գծով Նոբելյան դափնեկիրը հավատում Է աշխարհում աղքատության կրճատմանը

Տնտեսության գծով Նոբելյան դափնեկիրը հավատում Է աշխարհում աղքատության կրճատմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկության գլխավոր խնդիրներից մեկն աղքատության դեմ պայքարն Է: Առաջիկա տարիներին աշխարհում կդիտվի աղքատության մակարդակի կրճատում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հեռախոսով հայտարարել Է Անգուս Դիթոնը՝ Շվեդիայի Պետական բանկի՝ Ալֆրեդ Նոբելի հիշատակի 2015 թվականի մրցանակի դափնեկրի անվան հայտարարումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Ես ենթադրում եմ աղքատության հետագա կրճատում: Վերջին քսան տարում մենք զարմանալի փոփոխություններ ենք տեսել: Սակայն, ինչպես եւ բոլոր կանխատեսումների դեպքում, դա դյուրին բան չԷ: Տնտեսականից բացի, այստեղ հարկավոր Է հաշվի առնել մի ամբողջ շարք այլ հարցեր, ինչպես, օրինակ՝ առողջությունը: Բայց ես չեմ ցանկանում կույր լավատեսի տպավորություն թողնել: Դրա հետ մեկտեղ, կարծում եմ, իրադրությունը կբարելավվի: Անհրաժեշտ Է հիշել, որ «մենք անտառից դեռ դուրս չենք եկել»,-նշել Է գիտնականը:

Տնտեսության բնագավառի մրցանակը Անգուս Դիթոնին շնորհվել Է «սպառման, աղքատության եւ բարեկեցության վերլուծության համար»: Գիտնականի հիմնական եզրակացություններից մեկն այն Է, որ փողն օգնում Է մարդկանց՝ իրենց երջանից զգալու, բայց երբ միջոցները չափազանց շատ են, դրանք կորցնում են այդ հատկանիշը:

69-ամյա Ագնուս Դիթոնը ծնվել Է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում: Նա ունի կրկնակի քաղաքացիություն՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի: 1983 թվականից նա աշխատում Է ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանում:

Տնտեսության գծով մրցանակի գումարը, ինչպես եւ Նոբելյան մյուս պարգեւներինը, 2015 թվականին կազմում Է 8 մլն շվեդական կրոնա (953 հազար դոլար):

Ալֆրեդ Նոբելն ինքը 19-րդ դարի վերջին կտակել Է միայն հինգ պարգեւ, որոնք ընդգրկում են ֆիզիոլոգիայի եւ բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության եւ խաղաղության ամրապնդման բնագավառները: Դրանց դափնեկիրների անուններն անցած շաբաթ հայտնի են դարձել Ստոկհոլմում եւ Օսլոյում:

Տնտեսության գծով մրցանակը սահմանվել Է ավելի ուշ (1968 թվականին) եւ դափնեկիրների դրամական պարգեւի համար պատասխանատու Է Շվեդիայի Պետական բանկը:

Սա Է նոբելյան մյուս պարգեւներից տնտեսության գծով մրցանակի տարբերությունը, իսկ դրա դափնեկիրների պարգեւատրումը նոբելյան մյուս դափնեկիրների հետ միասին միշտ Էլ տեղի Է ունենում Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am