Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Անհայտ անձինք հարձակվել են Պոլսո Հայոց պատրիարքարանի վրա

Անհայտ անձինք հարձակվել են Պոլսո Հայոց պատրիարքարանի վրա

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանի վրա անհայտ անձինք քարերով հարձակում են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Հարձակումն իրականացվել է շուրջ 20 հոգանոց խմբի կողմից հոկտեմբերի 10-ին, երեկոյան ժամերին: Հարձակումից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները:

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանն «Ակոս»-ի հետ զրույցում հայտնել է, որ դեռևս հայտնի չէ, թե ովքեր են եղել հարձակվողները և ինչ նպատակ են հետապնդել: Կատարվածի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am