Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բաքուն կանգնած է բնական աղետի շեմին. սողանքները քաղաքում շարունակվում են

Բաքուն կանգնած է բնական աղետի շեմին.  սողանքները քաղաքում շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն կանգնած է բնական աղետի շեմին: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում քաղաքի տարբեր շրջաններում սողանքներն ակտիվացել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով faktxeber.com լրատվական կայքը, երկու օր առաջ Բաքվի քաղաքային ավտոկայանի համալիրի մոտ առաջացած սողանքից հետո ակտիվացել է Սուրախանի շրջանի Զըղ ավանում գտնվող սողանքը:

Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության Ազգային երկրաբանական հետախուզական ծառայության երկրաբանական պլանավորման բաժնի ղեկավար Ռաֆիկ Հասանովը հայտնել է, որ Զըղում սողանքը խիստ ակտիվացել է, եւ մոտ ժամանակում հնարավոր է փլուզումներ տեղի ունենան:

Բաքվի ավտոկայանի համալիրի առաջ տեղի ունեցած սողանքի պատճառով ճանապարհներին բացվածքներ են հայտնվել: Ռաֆիկ Հասանովն ասել է, որ սողանքային ակտիվացումներ են նկատվում նաեւ Բաքվի մյուս ավանդական սողանքային հատվածներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am