Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քսանութամյա երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քսանութամյա երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 28-ամյա Ա.Աբրահամյանի մահվան դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38 շենքի բակում տղամարդու դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ մահացածը Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38 շենքի բնակիչ, 28-ամյա Ա.Աբրահամյանն է։

Նախնական տվյալներով՝  վերջինս հոկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ի սահմաններում, բնակարանի խոհանոցի պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները, շարժառիթը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am