Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ և Լիտվայի ԱԳ փոխնախարարները քննարկել են արցախյան հիմնահարցի կարգավորման զարգացումները

ՀՀ և Լիտվայի ԱԳ փոխնախարարները քննարկել են արցախյան հիմնահարցի կարգավորման 
զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հոկտեմբերի 9-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լիտվական կողմից` Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրիուս Կրիվասը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու նոր հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական և հումանիտար բնագավառներում:

Կողմերը գոհունակություն են հայտնել վերջին շրջանում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արձանագրված ակտիվության կապակցությամբ։ Կարևորվել է փոխգործակցությունը բազմակողմ դիվանագիտության հարթակներում ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ներկա փուլի գերակայություններին և համագործակցային հեռանկարներին։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների շուրջ: Քննարկվել են արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները: Փոխնախարար Նազարյանը լիտվական պատվիրակությանը հանգամանալից ներկայացրել է նաև ադրբեջանական սադրանքների հետևանքներն ու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am