Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մավրիկիոսի ԱԳ նախարարը կարևորել է ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը

Մավրիկիոսի ԱԳ նախարարը կարևորել է ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Մավրիկիոսի արտաքին գործերի նախարար Ջաքդիշ Դհարամչանդ Կունջուլի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար և նշել, որ հնարավորություն է ունեցել այցելել Մավրիկիոս և ջերմ հիշողություններ է պահպանում այդ այցից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Կունջուլը նշել է, որ շատ ուրախ է գտնվել Երևանում, ինչը հնարավորություն է ընձեռում նաև քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը։ Այս առումով կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը և փոխադարձ այցելությունների կազմակերպումը։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակումների հաստատման վերաբերյալ։

Հանդիպմանը անդրադարձ է արվել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, այդ առումով երկուստեք կարևորվել է նոյեմբերի վերջին Փարիզում կայանալիք գագաթաժողովի անցկացումը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am