Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքյան ահաբեկչությունն ավելի քան 35 մարդու կյանք է խլել

Իրաքյան ահաբեկչությունն ավելի քան 35 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի ոստիկանությունը հայտարարել է, որ Իրաքի արևելքում գտնվող Դիյալա նահանգի մի քանի գյուղերում ահաբեկչական հարձակումների հետևանքով ավելի քան 35 մարդ է զոհվել, մոտ 45-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Բաակուբա քաղաքի ոստիկանության տեղեկացմամբ` դեպքը տեղի է ունեցել հոկտոմբերի 8-ի երեկոյան, երբ ահաբեկիչները ռումբեր են նետել գյուղերի և մերձակա շրջանների ուղղությամբ:

Իրաքյան ուժերը շարունակում են պայքարել «Իսլամական պետության» դեմ, ովքեր հանցագործություններ են իրականցնում խաղաղ բնակիչների նկատմամբ: Իրաքյան ուժերը հաջողությունների են հասել սահմանային գոտիներում` շուրջ 200 կմ երկարությամբ տարածք ազատագրելով Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ սահմանների մերձակայքում:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am