Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Կապի ոլորտի հասույթը նվազել է 6.3 տոկոսով

Կապի ոլորտի հասույթը նվազել է 6.3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում կապի ոլորտի հասույթը կազմել է  111 մլրդ 716.4 մլն դրամ (մոտ 236 մլն 187 հազարԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 6.3 տոկոսով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ոլորտում ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված հասույթն աճել է 6.6 տոկոսով` մինչև 1 մլրդ 491.3 մլն դրամ, հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում` 3.5 տոկոսով` մինչև 4 մլրդ 128.6 մլն դրամ, իսկ հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է 6.8 տոկոս նվազում` մինչև 106 մլրդ 96.5 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am