Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Blue Brain նախագիծն ստեղծել Է 31 հազար նեյրոններից բաղկացած առաջին արհեստական ուղեղը

Blue Brain նախագիծն ստեղծել Է 31 հազար նեյրոններից բաղկացած առաջին արհեստական 
ուղեղը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Blue Brain նախագծին մասնակցող ծրագրավորողներն ու նեյրոֆիզիոլոգները հայտարարել են 31 հազար նեյրոններից բաղկացած նոր «թվային» կիբեռուղեղի ստեղծման մասին, որն իրենից ներկայացնում Է երիտասարդ առնետի ուղեղի մեկ ոչ մեծ սեգմենտի ճշգրիտ նմանօրինակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Cell հանդեսում հրապարակված հոդվածում:

«Այս խնդրի լուծումը պահանջել Է հսկայական քանակի գիտափորձեր եւ դրանց արդյունքները թվային աշխարհ տեղափոխելու Էլ ավելի մեծ ջանքեր: Այս ուղեղի ստեղծումը ճանապարհ Է բացում պարզելու, թե որտեղ են գտնվում բոլոր 40 միլիոն սինապսները, ինչպես են դրանք միանում միմյանց եւ նույնիսկ այն, թե որքան շատ իոններ են նրանք ուղարկում միմյանց»,-հայտարարել Է Հենրի Մարքրեմը՝ Blue Brain նախագծի ղեկավարը Շվեդիայի Համերկրային պոլիտեխնիկական դպրոցից, որը գտնվում Է Լոզանում:

Մարքրեմը եւ նրա գործընկերներն արդեն տասը տարի՝ 2005 թվականից մայիսից, աշխատում են առնետի ուղեղի ամբողջական  կիբեռնետիկական նմանօրինակի ստեղծման վրա՝ օգտագործելով նորագույն ալգորիթմեր:

Ինչպես պատմում Է Մարքրեմը, ուղեղի «հավաքումն» այդքան շատ ժամանակ Է խլել այն պատճառով, որ գիտնականներին հարկ Է եղել քայլ առ քայլ ուսումնասիրել այն, թե ինչ հատկանիշներով են օժտված տարատեսակ նեյրոնները, նրանցից յուրաքանչյուրն ինչպես Է կապված հարեւան բջիջների հետ եւ ինչ ազդանշաններ են նրանք փոխանակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am