Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայ հարկադիր կատարողները ՀԱՊԿ մրցաշարից վերադարձել են բրոնզե գավաթով

Հայ հարկադիր կատարողները ՀԱՊԿ մրցաշարից վերադարձել են բրոնզե գավաթով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ավարտվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 13-րդ միջազգային մրցաշարը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հրավերով մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, համալիր մենամարտի 13-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայությանը  հանձնվել է բրոնզե  գավաթ: Ծառայության աշխատակիցներ Սանասար Յարալյանը և Սարգիս Կաչանյանը արժանացել են բրոնզե մեդալների, ինչպես նաև՝ համապատասխանաբար պարգևատրվել են «Լավագույն տեխնիկայի համար», «Կամային հաղթանակի համար» պատվոգրերով: Իսկ Արտակ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» պատվոգրով: Վերջիններս թիմային աշխատանքում զբաղեցրել են 3-րդ տեղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am