Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հարլեմ Դեզիրը անհրաժեշտություն է համարում Մադրիդյան սկզբունքներով ԼՂ հակամարտության լուծումը

Հարլեմ Դեզիրը անհրաժեշտություն է համարում Մադրիդյան սկզբունքներով ԼՂ 
հակամարտության լուծումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ միասին ջանքեր ուղղել ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրի հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք օգտվեցինք այս առիթից, որպեսզի հանդիպում անցկացնենք, քննարկենք երկու երկրների առանձնաշնորհ հարաբերությունները, օրակարգային հարցերը: Հանդիպմանն անդրադաձել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Ներկայացրեցի այն իրավիճակը, որն ստեղծվել է վերջերս Ադրբեջանի կողմից` Հայաստանի հետ սահմանին եւ ԼՂ-ի հետ շփման գոտում` հրադադարի խախտման հետ կապված, եւ նաեւ այն սադրանքների մասին, որ շարունակվում են Ադրբեջանի կողմից եւ որի պատճառով իրավիճակը բավական սրված է»,- «Արմենպրես»-ի  փոխանցմամբ` հայտնեց Էդվարդ Նալբանդյանը:

Հարլեմ Դեզիրն էլ ընդգծեց, որ Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Ֆրանսիացի պետնախարարի խոսքով` երկիրը, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ջանում է նպաստել հակամարտության  խաղաղ կարգավորմանը։ «Անհրաժեշտ է այնպիսի լուծում գտնել, որը համապատասխանի Մադրիդյան սկզբունքներին, ինչի մասին մեկ տարի առաջ Փարիզում հայտարարվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Ֆրանսիան իր կողմից պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասաց Դեզիրը` հավելելով, որ կարեւոր է հաշվի առնել քաղաքացիական բնակչության շահերը, ինչպես նաեւ պահպանել կայունությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am