Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սիրիայում ապստամբները ռազմական ուղղաթիռ են խոցել

Սիրիայում ապստամբները ռազմական ուղղաթիռ են խոցել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր ապստամբները Համայի նահանգում ռազմական ուղղաթիռ են խոցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հոկտեմբերի 8-ին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը` նշելով, որ ուղղաթիռն ընկել է Քաֆր Նաբուդա գյուղի մերձակայքում` Համայի հյուսիսում: Դեռ տեղեկություններ չեն հաղորդվում ուղղաթիռը պատկանում է սիրիական, թե ռուսական օդուժին:

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am