Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել Է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեւիչին

Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել Է բելառուս գրող Սվետլանա 
Ալեքսիեւիչին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականության բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակը հոկտեմբերի 8-ին շնորհվել Է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեւիչին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:

Բելառուս գրող եւ լրագրող Սվետլանա Ալեքսիեւիչը բուքմեյքերների կողմից որպես Նոբելյան մրցանակի հավակնորդներից մեկը, նշվում Էր արդեն 2013 թվականին: Բայց այդ տարի պարգեւն ստացավ կանադացի գրող Էլիս Մանրոն: Ալեքսիեւիչի գրչին են պատկանում «Պատերազմը կանացի դեմք չունի», «Ցինկե տղաները», «Չեռնոբիլյան աղոթք» գեղարվեստական-վավերագրական գրքերը եւ այլ ստեղծագործություններ: Ալեքսիեւիչն արդեն ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական) եւ այլ մրցանակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`  EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am