Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված միջոցառումներին

Սերժ Սարգսյանը մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին Էջմիածին քաղաքում մասնակցել է քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2700-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահն այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ ներկա է գտնվել Վ. Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը, ծաղկեփունջ դրել Սպարապետի հուշարձանին:

Նախագահն այնուհետև այցելել է քաղաքի սպորտային համալիրի շինհրապարակ, մասնակցել համալիրի հիմնարկեքի արարողությանը, որից հետո ծանոթացել է մարզադպրոցի կառուցման և տարածքի բարեկարգման նախագծերին:

Էջմիածնի 2700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաև քաղաքի նոր վերանորոգված Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց: Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դրա արդյունքում ուսումնական հաստատությունում 300 աշակերտի համար ստեղծված պայմաններին: Հանրապետության Նախագահն այնուհետև հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքի բնակիչների, բազմաթիվ հյուրերի, Էջմիածնի պատվավոր քաղաքացիների հետ միասին մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am